Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մինչև նոր տարի Էլիզաբեթ Երկրորդը կհրաժարվի գահից

Մինչև նոր տարի Էլիզաբեթ Երկրորդը կհրաժարվի գահից
19.11.2014 | 12:30

Ավստրալացի լրագրողները սենսացիոն նորություն են հայտնել՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը մինչև նոր տարի պատրաստվում է փոխանցել գահը թոռանը՝ ՈՒիլյամին և նրա կնոջը՝ Քեյթին: Լրագրողները պնդում են, որ այդ որոշումն արդեն հավանության են արժանացրել բարձրաստիճան թագավորական խորհրդականները և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Չի նշվում, սակայն, արքայազն Չառլզի տեսակետը՝ նա համարվում է գահի առաջին ժառանգորդ:
Woman’s Day Magazine-ի կարծիքով՝ նման որոշում կայացնել 88-ամյա Էլիզաբեթին դրդել է նրա դեմ պատրաստվող մահափորձը: Պաշտոնապես տեղեկությունը դեռ չի հաստատվել, ԶԼՄ-ները գրել էին, որ բրիտանական հատուկ ծառայությունները բացահայտել են դավադրություն, որը կարող էր հանգեցնել դարի սպանությանը: Հանցագործների թիրախն էր դառնալու Էլիզաբեթ թագուհին: Մահափորձի պատրաստման կասկածանքով Սքոթլանդ Յարդը չորս երիտասարդի է ձերբակալել:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ