Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոլագար մարդկանց քաղաքականությունը

Մոլագար մարդկանց քաղաքականությունը
19.11.2014 | 12:32

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ բոլորի համար պետք է ակնհայտ լինի, թե ինչ հարևան ունեն Հայաստանն ու Արցախը՝ ի դեմս Ադրբեջանի: «Արդեն անհնար է մեկնաբանել նրանց գործողություններն ու խոսքերը: Սա ուղղակի անմարդկային մոտեցում է, միջազգային իրավունքին դեմ, բարոյականությանը դեմ: Դա մոլագար, աննորմալ մարդկանց քաղաքականություն է, ուրիշ ոչինչ»,-Tert.am-ի հետ զրույցում այսպես է Դավիթ Բաբայանը մեկնաբանել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովի հայտարարությունը՝ եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա վերցնել հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը:
Հարցին, թե ինչ քայլեր են անում միջազգային կառույցները օդաչուների դիերը վերցնելու ուղղությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Մենք նրանց հետ աշխատում ենք, տեսնենք՝ ինչ կստացվի»: Նա վստահ է՝ այս հարցում ևս Ադրբեջանը կդիմի ամենավատ քայլերին: «Այնպես է անելու, որ իրավիճակն էլ ավելի բարդացվի, նյարդայնացնի բոլորին, փորձ է կատարելու, իր պատկերացումներով, անախորժություն մտցնել: Իհարկե, չի հաջողվելու այդ ամենը: Ադրբեջանը ևս մեկ անգամ իր վարկանիշն ու իր իսկական դեմքը ցույց է տալիս: Սա է խնդիրը, և դա բոլորի համար պետք է պարզ լինի, այդ թվում նաև նրանց, ովքեր կարծում են, որ միակողմանի զիջումների միջոցով կարելի է ինչ-որ բանի հասնել»,- ասել է նա:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ