Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոհամադ Ռեյիսի. «Ես գոհ չեմ տարածաշրջանի իրավիճակից»

Մոհամադ Ռեյիսի. «Ես գոհ չեմ տարածաշրջանի իրավիճակից»
20.11.2014 | 12:20

Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամադ Ռեյիսին համարում է, որ Անդրկովկասյան տարածաշրջանի տիրող իրավիճակը լավ չէ: «Ես գոհ չեմ այդ իրավիճակից»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման դեպքին:
Դեսպանը հույս հայտնեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կլուծվի բանակցային ճանապարհով: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները և կհասնեն խնդրի լուծմանը»,- ասաց նա՝ շեշտելով, որ խնդիրը պետք է լուծվի առանց բանակի միջամտության: Հարցին, թե արդյոք տարածաշրջանում Ադրբեջանը պահո՞ւմ է խաղաղությունը, դեսպանը պատասխանեց, որ պետք է լինի խաղաղություն, և խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ