Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

The Telegraph. «ԱՄՆ-ը շարունակում է հաշվի չառնել Թուրքիայի առաջարկները»

The Telegraph. «ԱՄՆ-ը շարունակում է հաշվի չառնել Թուրքիայի առաջարկները»
20.11.2014 | 12:30

Սիրիացի ընդդիմադիրներն ու Թուրքիան պահանջում են Սիրիայի տարածքը ոչթռիչքային գոտի սահմանել, սակայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պահանջը դարձյալ մերժելու է: Բրիտանական Telegraph-ը գրել է, որ մինչև շաբաթվա վերջ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն այցելելու է Միջին Արևելք և այցի ընթացքում հարցի շուրջ հայտարարությամբ է հանդես գալու:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Հալեպը վերագրավի սիրիական վարչակարգը, ևս երեք միլիոն փախստական կարող է հայտնվել Թուրքիայում: Ըստ Telegraph-ի՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան մի աղբյուր տեղեկացրել է, որ Օբամայի կառավարության քաղաքականությունն այս հարցում չի փոխվել: Սպիտակ տան աղբյուրը պարբերականին ասել է. «Թուրքական կառավարությունը երկար ժամանակ է՝ ցանկանում է ոչթռիչքային գոտի սահմանել, և դա նորություն չէ: Սակայն ոչթռիչքային գոտի սահմանելու կամ բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի գաղափարը հաշվի չի առնվում»,-ասել է աղբյուրը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ