Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոսկվան կողմ է Հայաստանում վերահսկելի նախագահական կառավարման համակարգին

Մոսկվան կողմ է Հայաստանում վերահսկելի նախագահական կառավարման համակարգին
20.11.2014 | 12:35

Ռուսաստանը Հայաստանում նախընտրում է վերահսկելի կառավարման համակարգը, այն է՝ նախագահականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հարցին և տեղեկություններին, թե Ռուսաստանը դեմ է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին: Նա նշեց, որ տեղեկությունները չի կարող հաստատել կամ հերքել, կարող է միայն տեսականորեն վերլուծել: Դուբնովի կարծիքով՝ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հեռանկարով, Ռուսաստանը չէր ցանկանա, որ այն երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), որտեղ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն ունենալ, ներդրվի նման համակարգ: «Խորհրդարանական համակարգը ցանկալի չէ, քանի որ վերահսկելը բարդ է. եթե գործ ես ունենում մեկ նախագահի հետ, ով ինքն է ամեն ինչ որոշում, նրան կարելի է սեպտեմբերի 3-ին հրավիրել Ռուսաստան և բոլոր հարցերը լուծել, իսկ երբ գործ ես ունենում կոալիցիայի հետ, որը ձևավորվում է քիչ թե շատ արդար ընտրությունների արդյունքում, վերահսկողությունը դժվարանում է: Ենթադրում եմ, որ Մոսկվան ոգևորված չէ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հեռանկարներով»,- ասաց Դուբնովը՝ հավելելով, որ, մասնավորապես, խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրությունները շատ ավելի բարդ է վերահսկելը, քան նախագահական: Նրա կարծիքով՝ Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ մրցակցային է, և Մոսկվան իրեն հաշիվ է տալիս, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում վերահսկելի չեն, և խորհրդարանի դերը գուցե անսպասելիորեն մեծանա: «Իսկ խորհրդարանի հետ ՌԴ-ն աշխատել չգիտի և չի կարող»,- ասաց Դուբնովը:
Նա նկատել է, որ տարածաշրջանի այլ երկրներում նման նախադեպեր չկան՝ համեմատելու համար ՌԴ արձագանքները. հետխորհրդային բոլոր երկրներն ունեն նախագահական կառավարման համակարգ, որի միջոցով ավելի հեշտ է վերահսկել ու երկիր կառավարել, հետևաբար հետխորհրդային երկրներում խորհրդարանի դերը սահմանափակ է. Մոլդովայից բացի՝ խորհրդարանական համակարգի ներդրման նախադեպ չկա, Մոլդովայի նկատմամբ ՌԴ-ն չկարողացավ ճնշումներ գործադրել, բայց ակնհայտ դժգոհություն ցուցաբերեց: Դուբնովը մոռացել է, որ խորհրդարանական կառավարման համակարգ գործում է Վրաստանում:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ