Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը կմեկնի Թուրքիա

Պուտինը կմեկնի Թուրքիա
20.11.2014 | 14:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին այցելելու է Թուրքիա: Ըստ Radikal թերթի կայքի՝ Պուտինին ուղեկցելու է 10 նախարար: Նա Անկարայում մասնակցելու է Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհրդի ժողովին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ նախագահելու է նիստը: Ակնկալվում է, որ այցի ընթացքում քննարկվելու է 2020-ը երկու երկրների առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու հարցը: Տնտեսական և էներգետիկ ոլորտներում, համագործակցությունից բացի, քննարկվելու է նաև Թուրքիայից պտուղ- բանջարեղենի արտահանումը Ռուսաստան՝ ռուսական պահանջարկը բավարարելու համար:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ