Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Շանթ Հարությունյանի որդին միացել է Դավիթ Սանասարյանի հացադուլին

Շանթ Հարությունյանի որդին միացել է Դավիթ Սանասարյանի հացադուլին
21.11.2014 | 22:59

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանին այսօր միացել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, այժմ ազատազրկված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը:
«ՈՒզում եմ շնորհակալությունս հայտնել Շահենին: Նա այն եզակի, հասուն քաղաքացիներից է, ով բավական խոր հասկացողություն ունի և խոր գիտակցում է, թե ինչ է անում իր հայրը: Ես նրան խնդրեցի չմիանալ հացադուլին, բայց հաշվի առնելով նրա հստակ կեցվածքը՝ միայն ողջունում են նրա քայլը»,-«Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսում ասել է Դավիթ Սանասարյանը, որ հացադուլով իր բողոքն է արտահայտում միջազգային կառույցների գործունեության շուրջ՝ Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք օդաչուների դիերը այդ տարածքից վերցնելու հարցում անգործության համար:

Դիտվել է՝ 2649

Մեկնաբանություններ