Ռուսաստանը պատրաստվում է առաջ տանել Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նիստը հրավիրվել է Բազելում, դեկտեմբերի սկզբին: Սերգեյ Լավրովը նշել է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մոսկվա այցի ժամանակ առաջարկել է «երկխոսություն հաստատել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»: Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն «արդեն չի դիտվում որպես էկզոտիկա և դարձել է դիվանագիտության և իրական քաղաքականության մաս: Դեռևս քննարկման մակարդակով, բայց ես համոզված եմ, որ մենք կհասնենք նրան, ինչն արդեն այժմ սկսել են կոչել «ինտեգրումների ինտեգրում»: