Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թաիլանդում թագավորի բացակայությունը մտահոգություններ է առաջացրել

Թաիլանդում թագավորի բացակայությունը մտահոգություններ է առաջացրել
22.11.2014 | 22:37

Պումիպոն Ադուլյադետը չի մասնակցել նախատեսված միջոցառմանը՝ իր առողջական վիճակի մասին նոր մտահոգություններ առաջացնելով՝ հաղորդում է BBC-ն: ՈՒրբաթ օրը 86-ամյա թագավորը պետք է նախագահեր վարչապետի նշանակած երկու նախարարների հաստատման արարողությունը: Նախարարներին տեղեկացրել են, որ թագավոր Պումիպոնը չի կարող նրանց հանդիպել: Թագավորը անցած ամսվա վիրահատությունից հետո գտնվում է Բանկոկի հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը զգայուն թեմա է Թաիլանդում: Թագավորական իրավահաջորդության մասին ցանկացած խոսակցություն սահմանափակվում է Նորին մեծությանը վիրավորելու խիստ օրենքներով: Աշխարհի ամենաերկար իշխող միապետը՝ թագավոր Պումիպոնը, գահին է արդեն 67 տարի:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ