ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ստամբուլում` Ատլանտյան խորհրդի նիստում հայտարարել է, որ Եվրոպան պետք է էներգակիրների մատակարարման այլ աղբյուրներ գտնի և նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից։ «Չի կարելի Ռուսաստանին թույլ տալ իր նավթն ու գազն օգտագործել որպես աշխարհաքաղաքական գործիք: ՈՒկրաինայի հակամարտությունը միայն ապացուցում է այդ վտանգի առկայությունը», - հայտարարել է Բայդենը։