Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էթիեն Կոպո. «Թուրքիայում պատմությունն աղավաղելը վաղեմի ավանդույթ է»

Էթիեն Կոպո. «Թուրքիայում պատմությունն աղավաղելը վաղեմի ավանդույթ է»
23.11.2014 | 15:11

NEWS.am-ը կրճատումներով տպագրել է պատմաբան, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի Միջերկրածովյան և Մերձավոր Արևելքի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Էթիեն Կոպոյի հոդվածը՝ հրապարակված նրա «Susam-Sokak» բլոգում։
Նախագահ Էրդողանը վերջերս Ստամբուլում կայացած Լատինաամերիկյան երկրների մահմեդական առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել էր, որ Ամերիկան 1178 -ին հայտնագործել են «մահմեդական նավաստիները, ոչ թե Կոլոմբոսը՝ 1492-ին: Այս հայտարարությունը վերջին ժամանակներս լայն արձագանք է ստացել սոցկայքերում և որոշ լրատվամիջոցներում: Տեղեկությունը զարմացնում է միայն նրանց, ովքեր ոչ բավարար են ծանոթ Թուրքիայի մշակութային պատմությանը: Շատ պատճառներով Մուսթաֆա Քեմալը (Աթաթուրք) թուրք պատմաբանների, հնագետների և լեզվաբանների խմբին կոչ է արել օգտագործել ավելի վաղ ազգայնական պատմաբանների հրապարակած «Թյուրքերի պատմությունը»՝ ընդլայնելու այն գաղափարը, ըստ որի թյուրքերը, որոնց լեզուն «աշխարհում հնագույնն է», ամենաառաջին քաղաքակրթությունը ստեղծել են Կենտրոնական Ասիայում, իսկ հետո իրենց գիտելիքները տարածել են Եվրասիական մայրցամաք լայն միգրացիայի արդյունքում՝ մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակում: Այդ վարկածի համաձայն՝ թյուրքերը բոլոր հնագույն քաղաքակրթությունների՝ չինական, շումերական, խեթական, հունական, էտրուսական, աղբյուրն են, ինչպես նաև աշխարհի բոլոր լեզուները թյուրքական ծագում ունեն:
Նախագահ Էրդողանի խոսքերը, եթե անգամ զարմացրել են արևմտյան լրատվամիջոցներին, ցավոք, տարածվել են ազգային շահերից ելնելով պատմությունը խեղաթյուրելու թուրքական պետության փորձերի շրջանակում: Այսօր, շնորհիվ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի, դրանք ծաղրի են արժանանում: Քեմալականության համաձայն՝ փառքը պետք է պատկանի թուրքերին՝ որպես էթնիկ խումբ, եթե չասենք «ռասա», ինչպես ընդգծվում է 1930-ական թվականներին: Քեմալական պատմությունը վառ հակաարաբական է. արաբները մեղադրվում են Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ:
Մի կողմ թողնենք Էրդողանի խոսքերի ճշմարտացիությունը, թե «մահմեդական» նավաստիները Ամերիկան հայտնաբերել են Կոլոմբոսից առաջ: Ի վերջո, իսկ ինչո՞ւ ոչ: Այստեղ կարևոր է «մահմեդական» սահմանումը: Ակնհայտ է, որ նավաստիները թուրքեր չեն եղել: Սակայն Էրդողանը չէր կարող ասել «արաբ նավաստիներ»: Ինչո՞ւ պետք է նա խոսի արաբների վաստակի մասին:
Քանի որ ինչպես անվերջ կրկնվում է, թուրքերը «99%-ով մահմեդական են», ուստի «մահմեդական» նավաստիների այդ հայտնագործության վաստակը կարող է տարածվել իսլամի բոլոր հետևորդների վրա, որոնց թվում են նաև թուրքերը:
Որպես ազգայնական և քեմալական պատմագիտության ժառանգորդ՝ Էրդողանը պարզապես պատմությունը խեղաթյուրելու ոչ մեծ վարժանք է արել, որը համաձայնեցված է թուրքական-իսլամական սինթեզի գաղափարախոսության հետ, որը թուրքական ժողովուրդը դիտարկում է որպես իսլամի վահան և նիզակակիր: Այդ գաղափարախոսությունը առաջ է քաշվել ոչ թե Արդարության և զարգացման կուսակցության կողմից, այլ թուրքական զինվորականների 1980 թ. հեղաշրջումից անմիջապես հետո: Այն պետք է կոմունիզմի դեմ պատվարի վերածվեր: Այսօր մենք տեսնում ենք հետևանքները:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ