Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քննարկվում է ՌԴ կառավարության հրաժարականի հնարավորությունը

Քննարկվում է ՌԴ կառավարության հրաժարականի հնարավորությունը
24.11.2014 | 12:53

Ռուսական լրատվամիջոցների որոշ, չճշտված տվյալներով՝ առաջիկայում կարող են փոփոխություններ լինել բարձրագույն ղեկավարության կազմում: Քաղաքագետները նույնպես չեն բացառում այդ հնարավորությունը՝ համարելով, որ դա կարող է պատասխան լինել Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությանը:
ՌԴ նախագահի հերթական ուղերձը Դաշնային ժողովին էականորեն կտարբերվի նախորդներից՝ հայտարարել են ԴԺ պատգամավորները: ՈՒղերձն այս տարի կարող է հնչել արդեն դեկտեմբերի 4-ին՝ հաղորդել են ԶԼՄ-ներին Պետդումայից, բայց հաստատում Կրեմլից չի ստացվել:
Իշխանամերձ շրջանակներում նորից ենթադրություններ են արվում, որ շուտով կառավարության կազմը կարող է փոխվել: Business FM-ին հայտնի է դարձել, որ կառավարությունը նոր մարդ է գլխավորելու: Պաշտոնների փոխատեղումները կապվում են տնտեսական վիճակի վատացման և նախագահի «մայիսյան ցուցումները» չկատարելու հետ: Business FM-ին Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն ասել է. «Արդեն մեկ տարի է՝ խոսում են, որ ահա-ահա կառավարություն է փոխվելու, տարբեր անուններ են շրջանառվում: Ի տարբերություն մեկ տարվա վաղեմության լուրերի՝ հիմա կառավարության հրաժարականի հավանականություն իրոք կա: Նվազագույնը երկու պատճառով: Առաջին պատճառը՝ տնտեսական ցուցանիշները դառնում են առավել տագնապալից և արդեն դժվար է հաշվի չառնելը: Պետք է պատասխանատու նշանակել: Իսկ Ռուսաստանում կառավարությունը, սովորաբար, այդ դերը միշտ է կատարել: Եթե տնտեսության վիճակը վատ է, պատասխան պիտի տա վարչապետը: Դե, հո նախագահը չէ մեղավորը: Այդ քաղտեխնոլոգիան Բորիս Ելցինը շատ լավ օգտագործեց 1998-ին: Հիմա, իհարկե, ուրիշ իրավիճակ է: Բայց տնտեսության անկումը ինչ-որ կերպ պետք է բացատրել: Կա նաև երկրորդ պատճառը, գուցե՝ ավելի կարևոր: Բացառված չէ, որ Պուտինը կցանկանա հակադարձել Արևմուտքի պատժամիջոցային ճնշմանը՝ առավել կոշտ գործիչ նշանակելով վարչապետ: Գաղափարը պարզ է, տղերք, դուք ուզում եք այսպիսի՞ ռեինկարնացիա: Չի ստացվի: Հակառակը՝ դուք մեզ պատժամիջոցներով դա՞ս եք տալիս, առաջ մենք վարչապետ ունեինք արևմտամետ ու ազատական Դմիտրի Անատոլևիչին, հիմա կստանաք՝ ում պետք է: Կարծում եմ՝ դա լիովին ռեալիստական տարբերակ է»:
Կառավարության հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախագահի մասնակցությամբ Համառուսական ժողովրդական ճակատի ֆորումից հետո, որտեղ «ճակատայինները» ասում էին, որ կառավարությունը չի կատարում նախագահի «մայիսյան ցուցումները»:
Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը հակառակ կարծիքն ունի. «Կառավարության առաջիկա ու անխուսափելի հրաժարականի մասին խոսակցությունները սկսվում ու տարածվում են Համառուսական ժողովրդական ճակատի հերթական միջոցառումից հետո: Այդ հիմնադրամին հաց ու ջուր մի տուր, ասա՝ կառավարությանը քննադատի: Հատկապես, երբ բազմիցս ասվեց, որ մայիսյան հանձնարարությունների 23 %-ն է միայն կատարվել, «ճակատայինները» ջանում են ճնշող մթնոլորտ ստեղծել կառավարության շուրջ: Բայց դա նրանց աշխատանքն է: Ցավոք, արձագանքը չուշացավ՝ քաղաքականամերձ շրջանակներում սկսեցին լուրեր տարածվել կառավարության առաջիկա հրաժարականի մասին: Անկասկած, կառավարությունը սրբազան կով չէ և երբեմն պետք է մտրակել ու նույնիսկ քացահարել, ինչը պարբերաբար անում է Վլադիմիր Պուտինը խորհրդակցությունների ժամանակ՝ հողմացրիվ անելով նախարարներին, որ կոչված են լուծել շատ լուրջ սոցիալական ու տնտեսական պրոբլեմներ: Բայց դա չի նշանակում, որ կառավարությունը վաղը հրաժարական է տալու: Առավել ևս, որ կառավարության հրաժարականի համար պետք են շատ լուրջ հիմքեր: Ինչքան հիշում եմ՝ Վլադիմիր Պուտինը ոչ մի անգամ չի ցրել իր ձևավորած կառավարությունը, նաև՝ հընթացս, առանց ֆորսմաժորային իրադարձությունների: Կառավարությունը կանոնավորապես փոխվել է, և՝ փոխվել է հերթական ընտրություններից առաջ: Եթե ընդունենք, որ Վլադիմիր Պուտինը չի հեռանում իր սովորական գործելաոճից, կառավարության հրաժարականին պետք է սպասել 2016-ի կեսին»:
Որ իշխանական կառույցներում շուտով տեղաշարժեր են լինելու, քաղաքագետների խոսքով՝ հաստատում է Ալեքսեյ Նավալնիի գործունեության ֆինանսավորման պատմությունը: Վերջերս լրատվամիջոցները գրեցին, որ ընդդիմադիրը գաղտնի մեծ գումարներ է ստանում իբրև պետպատվեր: Քննչական կոմիտեն արդեն ստուգում է հրապարակված տեղեկատվությունը: Վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում նաև այն իրողությանը, որ Դաշնության խորհրդին իր ուղերձը նախագահը անցած տարիներից 8 օր շուտ է նշանակել՝ դեկտեմբերի 4-ին:
Inosmi.ru

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ