Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջոն Տեֆթ. Ռուսաստանը չի կարող բռնակցել այլ պետության տարածքներ

Ջոն Տեֆթ. Ռուսաստանը չի կարող բռնակցել այլ պետության տարածքներ
24.11.2014 | 17:54

«Կոմերսանտ»-ին հարցազրույցում ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆթը հույս է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի արևելքի հետ չի վարվի այնպես, ինչպես Ղրիմի հետ վարվեց: ԱՄՆ-ը ցանկանում է, որ աշխարհում հարգվի միջազգային իրավունքը և իրավունքի գերակայությունը, ասել է դեսպանը: Նրա խոսքով, Ռուսաստանը չի կարող պարզապես բռնակցել այլ պետության տարածքները` անկախ պատմական շարժառիթներից: Դեսպանի կարծիքով` պատժամիջոցները տնտեսական անկման հետ լուրջ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի վրա, ընդ որում՝ Մոսկվայի պատասխան պատժամիջոցները ՌԴ քաղաքացիներին շատ ավելի են վնասել, քան Արևմուտքի քայլերը:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ