Վլադիմիր Պուտին․ Ռուսաստանը երբեք չի գնա մեկուսացման ճանապարհով
24.11.2014 | 17:57
ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գիտակցում է՝ որքան կործանարար կարող է լինել «երկաթե վարագույրը», և Ռուսաստանը երբեք չի գնա աշխարհից մեկուսացման ճանապարհով:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...