Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սերգեյ Նարիշկին. 40 երկրիր ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՏՄ-ի հետ

Սերգեյ Նարիշկին. 40 երկրիր ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՏՄ-ի հետ
24.11.2014 | 18:03

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ մոտ 40 երկիր ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՏՄ հետ, տեղեկացնում է Газета-ն։
Նրա խոսքով, Ուկրաինան, ուղղություն վերցնելով դեպի եվրաինտեգրում, չի ցանկանում համագործակցել ԵՏՄ-ի հետ. «Աշխարհի մոտ 40 երկիր պաշտոնապես ցանկություն է հայտնել ազատ առևտրի գոտի ստեղծել մեր ինտեգրացիոն միության հետ։ Միևնույն ժամանակ, որոշ մեր գործընկերներ, հիմնականում արտաքին ճնշման տակ, հրաժարվում են ԵՏՄ-ին իրավահավասար մասնակցությունից՝ հանուն ԵՄ-ի հետ ասոցացման, որը ենթադրում է նրա լիիրավ գերիշխանությունը»,- նշել է Նարիշկինը։ Նա ընդունել է, որ աշխարհաքաղաքական ընտրությունը յուրաքանչյուր պետության գերակա իրավունքն է և նշել է, որ ԵՏՄ-ն պատասխանն է համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող ցնցումների:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ