«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Կաթոլիկ եկեղեցու նոր սրբերը

Կաթոլիկ եկեղեցու նոր սրբերը
24.11.2014 | 18:08

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբերի շարքին է դասել 6 հոգու՝ հայտնում է BBC-ին, Հնդկաստանի Կերալա նահանգի Սիրո-մալաբարյան կաթոլիկ եկեղեցուց մեկ հոգևորականի ու միանձնուհու և 4 իտալացու: Պապը աղոթք է հնչեցրել Սուրբ Պետրոսի հրապարակում արարողության ժամանակ նաև բոլոր նոր սրբերի համար: Արարողությանը ներկա լինելու համար Հնդկաստանից Վատիկան է եկել 5 հազար հավատացյալ: Սիրո-մալաբարյան կաթոլիկ եկեղեցին հիմնվել է մ.թ. առաջին դարում Թովմա առաքյալի՝ Հնդկաստան գնալուց հետո: Սրբացված հնդիկ հոգևորական Կուրիակոս Էլիաս Չավարան երանելիների դասն էր կարգվել 1986-ին, նա հայտնի է 19-րդ դարում իր զանգվածային կրթության քարոզով աղքատների շրջանում:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ