Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի ներկայացուցիչները մտադիր են մինչև 2015-ի մարտի 1-ն ավարտել աշխատանքներն իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ընդհանուր սկզբունքների շուրջ: Մինչ հուլիսի 1-ը նախատեսվում է ամբողջությամբ համաձայնեցնել բոլոր մանրամասները:
ISNA իրանական գործակալությունը` Իրանի պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին հղումով, հաղորդում էր, որ Թեհրանի ներկայացուցիչներն ու վեցյակը որոշել են երկարաձգել բանակցությունների ժամկետը:
Բանակցությունների վերջնաժամկետը, ըստ նախկին պայմանավորվածությունների, նոյեմբերի 24-ն էր: