Ջո Բայդենը եռօրյա այցի շրջանակում Անկարայում բանակցել է Էրդողանի հետ: Գլխավոր թեման եղել է ճգնաժամը Սիրիայում և Իրաքում: Թուրքիան հրաժարվում է դառնալ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի լիարժեք անդամ, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունում ռազմավարությունը, որի նպատակը ոչ միայն ԻՊ-ի դեմ պայքարն է, այլև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունը: ԱՄՆ-ը հրաժարվում է դա անել և մերժում է Թուրքիայի առաջարկը՝ Սիրիայի տարածքը ոչ թռիչքային գոտի սահմանելու վերաբերյալ:
«Մենք ԻՊ-ի դեմ պայքարում խնդիր չունենք: Էրդողանը Բայդենին ասաց, որ նրանց մուսուլմաններ չի համարում: Մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ասադը մնա իշխանության, սակայն այժմ նրանց թիրախում չէ»,- ասել է աղբյուրը: