Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համոզմամբ՝ կանանց և տղամարդկանց միջև չի կարող հավասարություն լինել: «Դա անբնական է», - Ստամբուլում կանանց իրավունքներին նվիրված խորհրդաժողովում հայտարարել է Էրդողանը:
Հայտարարությունից հետո, թե Ամերիկան հայտնաբերել են մահմեդականները՝ Կոլումբոսից 300 տարի առաջ, այս հայտարարությունն արդեն նախագահի մտքի «սովորական թռիչք» է վկայում: