ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն առաջարկել է եվրոպացիներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից։ «Ես ֆանտաստիկ առաջարկ ունեմ. կառաջարկեի եվրոպացի գործընկերներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Եվրոպայում ճգնաժամը հաղթահարելու ուղիներ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։ «Ես վստահ եմ, որ հետո Եվրոպայում կայունության և անվտանգության մակարդակը բավականին արագ կվերադառնա անհրաժեշտ վիճակին»,- հիմնավորել է ՌԴ Պետդումայի նախագահը։