Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ

Վրաստանը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ
26.11.2014 | 12:50

Վրաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման կապակցությամբ՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան դաշնակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել, որով նախատեսվում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորում, ընդհանուր զորամիավորումների ստեղծում:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ