Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալի Համենեի. «Արևմուտքը չի կարող ծնկի բերել Իրանին»

Ալի Համենեի. «Արևմուտքը չի կարող ծնկի բերել Իրանին»
26.11.2014 | 14:55

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին զգուշացրել է, որ Արևմուտքը չի կարողանա ծնկի բերել Թեհրանին միջուկային ծրագրի բանակցություններում։
Ալի Համենեին իրավիճակին անդրադարձել է, երբ վեցյակը և Իրանը պայմանավորվել են մինչև հուլիսի 1-ը ավարտել բանակցություններն ու կնքել վերջնական պայմանագիր Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված վեճի շուրջ, որից հետո կվերացվեն Իրանի հանդեպ պատժամիջոցները։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ