Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուս փորձագետը վախեցնում է

Ռուս փորձագետը վախեցնում է
26.11.2014 | 15:00

Հայաստանին ու Ադրբեջանին և ընդհանրապես ողջ Հարավային Կովկասին սպառնում է «Իսլամական պետության» գործունեության հերթական օբյեկտը դառնալու վտանգ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՌԴ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունավետությանը և այդ ձևաչափի հասցեին հնչող քննադատությանն առ այն, որ միջնորդները հեղինակազրկվել են և հայկական պետությունների զինուժի համար չկարողացան ապահովել ուղղաթիռի անկման վայրի հասանելիությունը՝ ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանելու և ուղղաթիռի կարևոր մասերը դուրս բերելու նպատակով:
Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է գոյությունը, քանի որ չկա մեկ այլ միջազգային կառույց կամ ձևաչափ, որը կապահովի հակամարտող կողմերի բանակցային գործընթացի շարունակականությունը: Ճիշտ են քննադատությունները ՄԽ-ի հասցեին, թե ՄԽ-ն չկարողացավ հումանիտար խնդիր լուծել, ինչը կարելի է գնահատել որպես այդ կառույցների անարդյունավետություն:
«Սակայն այսպիսի քննադատական գնահատական տալիս պետք է հաշվի առնել, որ միջազգային կառույցներն իրենց աշխատանքը ծավալում են չկարգավորված հակամարտության պայմաններում: Միևնույն ժամանակ՝ կողմերը գրավել են կտրուկ և անհանդուրժող դիրքորոշում` հաճախ հրաժարվելով ՄԽ-ի, ԿԽՄԿ-ի հետ աշխատանքից կամ գաղտնիության պայմաններում հրաժարվելով համագործակցությունից: Կոնկրետ ուղղաթիռի անձնակազմի զոհերի դիերի տարհանման հարցում անհրաժեշտ էր և Հայաստանի, և Ադրբեջանի համաձայնությունը: Այդ համաձայնությունը չստացվեց ադրբեջանական կողմից, ուստի հայկական կողմը որոշեց սեփական ուժերով հարցը լուծել:
Ադրբեջանական կողմը ուղղաթիռի մասերը հրետանային կրակով վերացնելու հնարավորություն ուներ, սակայն չարեց, հնարավոր է՝ իրենց դերակատարությունն ունեցավ ՄԽ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և միջազգային այլ կազմակերպությունների հայտարարությունները»,- համոզված է Ալեքսանդր Կռիլովը:
Նրա կարծիքով՝ գլխավոր խնդիրը միջազգային միջնորդները չեն, այլ հակամարտող կողմերի դիրքորոշումները, որ շարունակում են միմյանց հակասել, յուրաքանչյուր կողմ սպասում է, որ միջազգային միջնորդները կաջակցեն իրեն և կստիպեն մյուս կողմին գործել ըստ այդմ: «Ներկայումս ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը փաստորեն որևէ կապիտուլյացիայի պատրաստ չեն, նրանք պատրաստ չեն նաև փոխզիջումների: Ադրբեջանում առաջ են քաշվում գաղափարներ Երևանի խանության պատմական պատկանելության մասին: Գուցե ինչ-որ մեկը Բաքվում մտածում է այսպիսի զիջման մասին: Քիչ հավանական է, որ սա իրատեսական լինի, որ նման զիջման դիմաց Հայաստանը փոփոխի դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում: Ներկայումս բանակցություններից բեկում ակնկալել պետք չէ:
Բայց իրավիճակը կարող է փոխվել Հայաստանի կամ Ադրբեջանի ներքաղաքական սրացումների հետևանքով, իսկ Հարավային Կովկասի մասշտաբով՝ այնպիսի գործընթացների ազդեցությամբ, որոնք Ադրբեջանի և Հայաստանի հարավային սահմաններով են անցնում, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան և այլ պետություններ: Ավելի ու ավելի մեծ նշանակություն է ստանում Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը այնպիսի տարածքների հարևանությամբ, որոնք վերահսկում է ԻՊ-ը: ԻՊ-ի նպատակը համաշխարհային խալիֆաթի ստեղծումն է: Եթե Հարավային Կովկասը դառնա ԻՊ-ի գործունեության հերթական օբյեկտ, տարածաշրջանը արմատական փոփոխությունների կենթարկվի»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Կռիլովը:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ