Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մերկելը դադարել է հավատալ դիվանագիտությանը

Մերկելը դադարել է հավատալ դիվանագիտությանը
28.11.2014 | 11:02

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անխուսափելի է համարել Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցները: Պատճառը ռուսական քաղաքականությունն է ՈՒկրաինայի հանդեպ՝ հաղորդում է Deutsche Welle-ն: «Մենք շարունակաբար աշխատում ենք ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, ցավոք, այդ ընթացքում ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը շարունակում է խախտվել»,- ասել է Մերկելը:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ