ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ելույթ ունենալով նորընտիր Գերագույն ռադայի նիստում, հայտարարել է, որ ՈՒկրաինայի դաշնայնացում չի լինի: Նա նշել է, որ ուկրաինացիները դեմ են դաշնայնացմանը, անկախ նրանից, թե ինչ կասեն Արևմուտքում կամ Արևելքում: Նրա խոսքով` երկրի բնակչության 100 %-ը կողմ է երկրի միասնականության պահպանմանը: Անդրադառնալով ՈՒկրաինայի բոլոր դաշինքներից դուրս լինելու կարգավիճակին` Պորոշենկոն նշել է, որ այդ կարգավիճակը չի ապահովել ՈՒկրաինայի անվտանգությունը և ՈՒկրաինան վերադառնում է եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությանը: