Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է «լկտիության» և չափից ավելի պահանջներ ներկայացնելու մեջ

Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է «լկտիության» և չափից ավելի պահանջներ ներկայացնելու մեջ
28.11.2014 | 11:11

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է «լկտիության» և չափից ավելի պահանջներ ներկայացնելու մեջ: Այս մասին հաղորդում է Defense news-ը: Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն Էրդողանը հնչեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա այցից հետո Անկարայում մի խումբ գործարարների առաջ ելույթում: «Ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ մենք դեմ ենք լկտիությանը և անվերջ պահանջներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը` նկատի ունենալով ԱՄՆ-ի քաղաքականությունը: Էրդողանը Վաշինգտոնին մեղադրել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեջ, որ ստիպի օգնել պաշարված սիրիական Քոբանի քաղաքն ազատագրել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից: Բացի այդ, ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմական ավիաբազան` ամերիկյան ավիացիայի կողմից ԻՊ-ի դեմ գրոհների համար: Defens news-ը գրում է, որ Էրդողանի խոսքերը ցուցադրում են ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունների լարվածության աստիճանը: ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությանը նպաստել է Էրդողանի հասցեին Բայդենի հայտարարությունը, որ Սիրիայում իսլամիստական ապստամբական ուժերին Թուրքիայի աջակությունն է օժանդակել ԻՊ-ի ռազմական կազմավորումների վերելքին:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ