Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սերը բարձր է գնահատվում Չինաստանում

Սերը բարձր է գնահատվում Չինաստանում
28.11.2014 | 11:14

Չինաստանի ղեկավարի և նրա կնոջ հարաբերություններին նվիրված երգը մեծ տարածում է գտել համացանցի չինացի օգտատերերի շրջանում: BBC-ին հաղորդել է, որ ընտրված կադրերից պատրաստված տեսանյութը, որում պատկերվում են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և նրա տիկինը` Պեն Լիյուանը, 8 օրում 56 մլն դիտում է ունեցել: Երգը, որի անվանումը թարգմանվում է «Սի հայրիկը սիրում է Պեն մայրիկին», հորինել է Հենան նահանգի 4 երիտասարդ երաժիշտներից կազմված խումբը:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ