Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեքսեյ ՈՒլյուկաև. «Մենք չենք փլուզվի»

Ալեքսեյ ՈՒլյուկաև. «Մենք չենք փլուզվի»
29.11.2014 | 11:20

OPEC-ի անդամ երկրների՝ նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած նիստից հետո հայտարարվեց, որ նավթի արդյունահանման քվոտան կպահպանվի, օրական 30 միլիոն բարել նավթի արդյունահանումը կշարունակվի նույն ծավալներով՝ նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց կազմակերպության ներկայացուցիչ Հասան Աբդուլ Համիդը:
Նիստից հետո հում նավթի գինը 6 դոլարով ընկավ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 71 դոլար 25 ցենտի, հետո կանգնեց 72 դոլար 58 ցենտի վրա. այսքան ցածր գին գրանցվել էր չորս տարի առաջ: ԱՄՆ-ում նավթի գինը նվազել է 4 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 69 դոլար 5 ցենտի:
Նավթարդյունահանող 12 երկրներից բաղկացած OPEC-ի հաջորդ նիստը 2015-ի հունիսին կլինի, որ նշանակում է՝ ընթացիկ գինը կես տարի կարող է պահպանվել, եթե այդ ընթացքում լուրջ փոփոխություններ տեղի չունենան:
Նավթի գնի անկումը հարվածում է Ռուսաստանի տնտեսությանը և ռուբլու փոխարժեքին: OPEC-ի նիստից անմիջապես հետո ռուսական ռուբլու փոխարժեքը հասավ հերթական նվազագույն մակարդակին, մեկ դոլարի դիմաց 48 ռուբլի 65 կոպեկ, մեկ եվրոյի դիմաց 60 ռուբլի 75 կոպեկ: Ռուսաստանի արտարժույթի շուկայում ռուբլու արժեզրկումը շարունակվել է: Ռուսաստանի տնտեսական փորձագետների կանխատեսմամբ՝ նավթի գնի անկումն ու ռուբլու արժեզրկումը կարող է շարունակվել: Արևմուտքի պատժամիջոցներից առանց այդ էլ տուժող Ռուսաստանը բյուջեն հավասարակշռելու համար կարիք ունի, որ նավթի գինը մեկ բարելի համար 100 դոլար լինի: Նավթարդյունահանող Ռուսաստանը OPEC-ի անդամ չէ: «Ռոյթերս»-ը նշում է, որ OPEC-ի որոշումը, փաստորեն, նշանակում է գնային պատերազմ հայտարարել կազմակերպությանը չանդամակցող նավթային երկրներին: Փորձագետները հնարավոր են համարում Ռուսաստանի բյուջետային ծախսերի կրճատումներ 10 տոկոսով՝ 2015-ի բյուջեն հաշվարկվել էր մեկ բարել նավթի գինը 96 դոլարի չափով: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը ասել է, որ OPEC-ի որոշումը կանխատեսելի էր: Պատասխանելով Ռուսաստանի տնտեսության ապագայի մասին հարցին՝ նա ասել է. «Մենք չենք փլուզվի»:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ