Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանը և Հարավային Օսիան պատրաստվում են ռազմավարական պայմանագիր կնքել

Ռուսաստանը և Հարավային Օսիան պատրաստվում են ռազմավարական պայմանագիր կնքել
29.11.2014 | 11:29

ՌԴ-ն ու Հարավային Օսիան ռազմավարական գործընկերության և համագործակցության պայմանագիր կկնքեն տարեսկզբին, որը կլինի ավելի ինտեգրացիոն, քան ռուս - աբխազական պայմանագիրը՝ հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը:
Նա Ռուսաստան է ժամանել մասնակցելու համաշխարհային ռուսական ժողովրդական հավաքին՝ «Գլոբալ մարտահրավերներ՝ ռուսական պատասխան» թեմայով: «Նովոստի» գործակալության հետ զրույցում Բիբիլովն ասել է, որ փաստաթուղթը մշակվում է և պատրաստ կլինի ստորագրման տարեսկզբին: Նա համոզված է, որ պայմանագիրը կնպաստի երկրի զարգացմանն ու Ռուսաստանի հետ համագործակցությունը նոր մակարդակի կհասցնի: Հարավօսական փորձագետները կարծում են, որ առանց պայմանագրի էլ Հարավային Օսիան կզարգանա Ռուսաստանի ուղեծրում, սակայն փաստաթուղթը պատասխան է Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը:
Վրաստանի իշխանությունները կանխատեսում էին, որ Ռուսաստանը Հարավային Օսիայի հետ էլ կստորագրի նմանօրինակ պայմանագիր, և Արևմուտքից պահանջեցին քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար:
2008-ին Վրաստանի և Հարավային Օսիայի հնգօրյա պատերազմից երկու շաբաթ անց ՌԴ-ն ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Վրաստանի նախագահը ստորագրել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որով սահմանափակումներ են մտցվել ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքում։ 70 հազար բնակչություն ունեցող Հարավային Օսիան Վրաստանը համարում է իր վարչական շրջան՝ Ցխինվալի մարզի կազմում։

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ