Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայերի ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին

Հայերի ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին
30.11.2014 | 13:54

Թուրքական En Son Haber գործակալության կայքը հաղորդում է, որ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության պատգամավոր Սեբահատ Թունջելը շրջանառության մեջ է դրել խնդրահարույց օրինագիծ. նա խորհրդարանին առաջարկում է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքական Հանրապետության անունից ներողություն խնդրի հայ ժողովրդից հայերի ցեղասպանության համար: Դրանից հետո Թունջելն առաջարկում է ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը մուտք պիտի ունենա պետական բոլոր արխիվներ: Օրինագծով նախատեսվում է նյութական ու բարոյական փոխհատուցում, իսկ ապրիլի 24-ը առաջարկվում է հայտարարել Վշտի օր: Ազգությամբ քուրդ պատգամավորը օրինագծում հայերի ցեղասպանության հետ հիշատակում է և քրդերի կոտորածները: Օսմանյան կայսրությունում 1915-ին հայերի ցեղասպանության փաստը առաջինը 1965-ին ճանաչել է ՈՒրուգվայը, նաև՝ Ռուսաստանը (1995), Ֆրանսիան (2001), Իտալիան (2000), Գերմանիան (2005), Հոլանդիան (2004), Բելգիան (1998), Լեհաստանը (2005), Լիտվան (2005), Սլովակիան (2004), Շվեդիան (2010), Շվեյցարիան (2003), Հունաստանը (1996), Կիպրոսը (1982), Լիբանանը (1997), Կանադան (1996), Վենեսուելան (2005), Արգենտինան (1993), Չիլին (2007), Վատիկանը (2000): Ցեղասպանությունն ընդունել են Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են հայ ժողովրդի ցեղասպանությունը և Ապրիլի 24-ը զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը: Եվրոպական մի քանի երկրների խորհրդարաններ քրեական պատասխանատվություն են սահմանել հայերի ցեղասպանության ժխտման դեպքում, սակայն այս ամենից հետո Թուրքիան շարունակում է ժխտել հայ բնակչության զանգվածային սպանդը Օսմանյան Թուրքիայի տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (Առաջին աշխարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոն հայ, 1,5 միլիոնը սպանվեց 1915- 1923 թթ., կես միլիոն հայ սփռվեց ողջ աշխարհով):

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ