Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը թվարկել է Թեհրանի և միջազգային միջնորդ վեցյակի տարաձայնություններն Իրանի միջուկային ծրագրի հարցով՝ իրանական ԶԼՄ-ներին հայտնել է Մեջլիսի պատգամավոր Գոլյամալի Ջաֆարզադե Իմենաբադը: «Դրանք հարցեր են ցենտրիֆուգների քանակի, ժամկետների, պատժամիջոցների վերացման և թե Իրանը երբ կարող է դուրս գալ միջազգային շուկաներ»,- Իրանի արտգործնախարարի խոսքը մեջբերել է Գոլյամալի Ջաֆարզադե Իմենաբադը: Նա նշել է, որ բանակցություններում վեցյակի անդամները փորձել են այլ հարցեր ևս քննարկել, մասնավորապես` հրթիռային ծրագրի և մարդու իրավունքերի վերաբերյալ, սակայն Իրանի պատվիրակության անդամները հրաժարվել են՝ հայտարարելով, որ այդ հարցերը առնչություն չունեն միջուկային ծրագրի հետ: