Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մարգվելաշվիլին նորից է օգտագործել վետոյի իրավունքը

Մարգվելաշվիլին նորից է օգտագործել վետոյի իրավունքը
30.11.2014 | 14:08

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո է դրել նախօրեին խորհրդարանի ընդունած գաղտնալսումների վերաբերյալ փաթեթի վրա, ըստ որի՝ ՆԳՆ-ն անձնական տվյալների բազա մուտք է ստանում: Խորհրդարանը հաստատել է ուղղումները երեք լսումների ընթացքում՝ չնայած ընդդիմության և մեծամասնության մի հատվածի պատգամավորների դժգոհությանը: Համաձայն ուղղումների՝ գաղտնալսման իրավունքը պահպանում է ՆԳՆ-ն, իսկ անձնական տվյալների պաշտպանության պաշտոնակատարն իրականացնում է վերահսկողությունը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աջակցել է ուղղումներին: «Մենք ճիշտ հավասարակշռություն չենք ստացել պաշտպանվածության և մարդու իրավունքների համար, դրանից ելնելով՝ վետո ենք դնում այդ օրենքների վրա»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: Նախագահը խորհրդարանին ներկայացրել է օրինագծի նոր տարբերակը՝ ֆունկցիոնալ վերադասավորմամբ:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ