Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհները: Ալիևը շնորհավորել է Էրդողանին 2015-ին Մեծ քսանյակի նախագահության՝ Թուրքիային անցնելու կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել եկող տարի G20-ի միջոցառումներին մասնակցելու հրավերի համար: