Մասնագիտությամբ բժիշկ-ուռուցքաբան 75-ամյա Տաբարե Վասկեսը 2015-ի մարտի 1-ին ՈՒրուգվայի նախագահի պաշտոնում փոխարինելու է Խոսե Մուխիկային: Դոկտոր Վասկեսի մրցակից Լուիս Լակայեն ընդունել է պարտությունը ընտրությունների երկրորդ փուլում: ՈՒրուգվայի նորընտիր նախագահը արդեն ղեկավարել է երկիրը 2005-2010-ին, սերտ կապեր ունի հայ համայնքի հետ և նույնիսկ հայերեն մի քանի բառ գիտի, որ սովորել է իր հայ բարեկամներից ու հայկական ռադիոհաղորդումներ լսելով: ՈՒրուգվայի նոր խորհրդարանում լինելու են հայ պատգամավորներ Պեդրո Եսդանյանը, Անտոնիո Զուլամյանը, Խոսե Սաշյանը, Խորխե Գեքջյանը, բոլորը՝ ընդդիմադիր ազգային կուսակցությունից: