Մոլդովայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ եվրոպամետ կուսակցությունները ոչ մեծ առավելություն ունեն Ռուսաստանի հետ կապերի սերտացման կողմնակիցների նկատմամբ:
Քվեների 80 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ արևմտամետ կուսակցությունները ստացել են ձայների շուրջ 44, ընդդիմադիրները՝ 40 տոկոսը, փոխանցում է BBC-ն: Խորհրդարան անցած կուսակցություններից որևէ մեկը ի վիճակի չի լինի միայնակ կառավարություն կազմելու, կանխատեսվում են հետընտրական բանակցություններ: Քվեարկության նախաշեմին արգելվեց ռուսամետ կուսակցություններից մեկի մասնակցությունն ընտրություններին, ինչը արժանացավ Ռուսաստանի քննադատությանը: