Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանի ու Իսրայելի միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագիր է ստորագրվել

Հայաստանի ու Իսրայելի միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագիր է ստորագրվել
01.12.2014 | 21:28

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում նոյեմբերի 26-ին ստորագրվել է «ՀՀ կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը և Իսրայելի պետության ֆինանսների փոխնախարար Միկի Լևին:
Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու առևտրային հոսքերի աճին: Այս տարվա 10 ամիսներին Իսրայելից Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 28,7 մլն ԱՄՆ դոլար, արտահանմանը՝ 2,4 մլն: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ստորագրված համաձայնագրի կիրարկման, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության կառավարությունների միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012-ի մայիսին, Երուսաղեմում:
Իսկ 2014 թվականի նոյեմբերի 10-13-ին Երևանում տեղի է ունեցել «ՀՀ կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի նախագծի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել կոնվենցիայի բոլոր դրույթների շուրջ, և այն նախաստորագրվել է:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ