ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չեն բացառել, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կխստացվեն։ Սպիտակ տան հաղորդագրությունը վկայում է, որ կողմերը կարծում են, որ Ղրիմում և ՈՒկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականության պատասխանը պետք է լինեն լրացուցիչ գործողությունները։ Օբաման և Տուսկը համաձայնել են, որ մինչև Մինսկի համաձայնագրից բխող պարտավորությունների կատարումը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չպետք է թուլացվեն։