Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միխեիլ Սաակաշվիլին ուզում է վերադառնալ Վրաստան

Միխեիլ Սաակաշվիլին ուզում է վերադառնալ Վրաստան
03.12.2014 | 18:22

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է ՈՒկրաինայի կառավարությունում վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման ցանկությանը: Նախկին նախագահի հիմնադրած գրադարանում ուղիղ տեսակապ է հաստատվել նրա հետ, որի ընթացքում Սաակաշվիլին հայտարարել է, թե մտածում է Վրաստան վերադառնալու և երկրին ծառայելու մասին: Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ չի ընդունել ՈՒկրաինայի փոխվարչապետ դառնալու առաջարկը:
Սաակաշվիլու խոսքով՝ մեղադրանքները, որ հնչում են իր հասցեին, շուտով կանհետանան: «Ես չեմ կարող զայրանալ այդ անհեթեթ մեղադրանքներից: Չեմ կարող երկիրը թողնել այդ գռեհիկ մարդկանց: Ես մտածում եմ վերադառնալ, և անպայման կվերադառնամ»,-ասել է նա:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ