ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը միմյանց հետ չեն համաձայնեցնում ռազմական գործողությունները Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում, բայց այդ ահաբեկչական խմբավորման դեմ Իրանի ռազմական ցանկացած գործողություն դրական կլինի։
Բազելում Ջոն Քերին այսօր հանդիպելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ակնկալվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի ուկրաինական ճգնաժամը։