Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԼՂՀ ԱԺ նախագահը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել կոնգրեսականների հետ

ԼՂՀ ԱԺ նախագահը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել կոնգրեսականների հետ
04.12.2014 | 15:03

Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ԱՄՆ-ի Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Աննա Էշուի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները: Կոնգրեսականների խնդրանքով՝ Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու հիմնախնդիրները: Աշոտ Ղուլյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Էշուին և Շերմանին՝ նախօրեին կայացած Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառմանը քաջալերող ելույթների և անաչառ գնահատականների համար:
Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը ամփոփել է Արցախի անկախության տարիների գրանցած հաջողությունները և նշել ներկա մարտահրավերներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը: Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին ու դեսպանատան աշխատակազմին՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրին օժանդակելու, Վաշինգտոնում գործող հայկական կառույցներին՝ մշտական աջակցության ու ազգանվեր գործունեության համար:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ