Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ է Պաղեստինի պետության ճանաչմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովը կողմ է Պաղեստինի պետության ճանաչմանը
04.12.2014 | 15:08

Ֆրանսիայի Ազգային ժողովի 339 պատգամավոր կողմ է քվեարկել Պաղեստին պետության ճանաչմանը, իսկ 151-ը՝ դեմ: BBC-ի փոխանցմամբ՝ խորհրդարանականները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Պաղեստինը: Մինչ այդ նմանատիպ քայլեր էին արել Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի խորհրդարանները: Քվեարկության արդյունքները պարտադիր չեն և չեն ազդելու Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վրա, սակայն կհանգեցնեն Իսրայելի դժգոհությանը:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ