Թուրքական Arca գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությանը։
«Սահմանի բացման մասին հայտարարությունն ուղղակի պապի ցանկությունն է։ Մենք էլ ենք ուզում սահմանը բացվի, սակայն Հայկական հարցում միշտ Թուրքիան է քայլ անում, իսկ Հայաստանից պատասխան չկա։ Մեր մեկնած ձեռքը օդում է մնում»,- ասել է Չավուշօղլուն։