Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան երկերեսանի դաշնակից է

Թուրքիան երկերեսանի դաշնակից է
04.12.2014 | 15:12

NEWS.am-ը կրճատումներով հրապարակել է Լիլի Խասինտոյի հոդվածը, որը տպագրվել է «France 24» կայքում.
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտնի է իր խոսքաշատությամբ: Նա փոքր-ինչ բութ և արագ բռնկվող է, օրինակ՝ աղմուկ է բարձրացնում միջազգային գագաթնաժողովներում և կշտամբում սիրիական ճգնաժամում ամերիկյան «հանդգնությունը»: Սակայն երկուշաբթի, երբ թուրք Հերկուլեսը նախագահական պալատում ողջունեց ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին, նրա հայտնի դյուրաբորբոքության հետքն էլ չկար: Նույնը և Պուտինը՝ ռուսական հետախուզության նախկին պետը, չդրսևորեց ձանձրացող տղայի վիրավորական մեծամտությունը, որը վերջերս նկատվել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը:
Թուրքիան ԵՄ է ձգտում, բայց առայժմ լիիրավ անդամ չէ, ինչը երկիրը չի վերածում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների գոտու: Սակայն Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները բանակցությունների օրակարգում չէին: Երկու երկրների առաջնորդները հանդիպել էին «բիզնես օրակարգով»: Թուրքիան և Ռուսաստանը առևտրային խոշոր գործընկերներ են, նրանք հաստատել են երկկողմ առևտրաշրջանառությունը 33 միլիարդից 100 միլիարդ դոլարի հասցնելու ցանկությունը: Տարածաշրջանային դաշնակիցների և անգամ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կոշտ խոսքով հայտնի Էրդողանի ծնկները թուլանում են, երբ գործը հասնում է էներգիայով հարուստ, ռազմական առումով հզոր երկրին:
«The Atlantic» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածում Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սոներ Չագափթայը գրել էր, որ «Թուրքիան ոչ մի երկրից այդքան չի վախենում, որքան Ռուսաստանից»: Պատմական ակնարկ կատարելով երկու երկրների հարաբերություններին՝ 1568-ից ի վեր, երբ թուրքերն ու ռուսներն առաջին անգամ բախվեցին, Չագափթայը նշել է, որ չորս դարերի ընթացքում երկու կայսրությունները 17 պատերազմ են մղել: «Դրանցից յուրաքանչյուրում Ռուսաստանն է եղել նախաձեռնողն ու հաղթողը»,- ընդգծել է նա:
«Այս վերջին հանդիպմանը Թուրքիան զգալի տնտեսական օգուտ քաղեց էներգետիկ ոլորտում, այն ժամանակ, երբ առավել մեկուսացված Մոսկվան շուկա է որոնում ԵՄ սահմաններից դուրս: Բայց դա անելով` Էրդողանը հարուցել է Վաշինգտոնի և եվրոպական մայրաքաղաքների վրդովմունքը իբրև երկերեսանի դաշնակից»:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ