Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Իր մտածողության մեջ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է

Իր մտածողության մեջ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է
04.12.2014 | 22:34

«Ի՞նչ է նշանակում Տիգրան Սարգսյանի մարդ։ Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ. մարդ չի կարող ունենալ։ Տիգրան Սարգսյանը գնաց, էլի՞ չպրծավ ձեզանից»։ Ահա այսպես կատակախառն է վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել լրագրողների այն հարցին, թե Վաչե Գաբրիելյանի դեմքով կառավարություն են վերադառնում Տիգրան Սարգսյանի մարդիկ:
Կլանային տրամաբանության ու մեր մենթալիտետային մտածողության մեջ պարոն Աբրահամյանը միանգամայն ճիշտ է, ուղղակի այդ ճշմարտությունը մատուցել է կատակի ձևով: «Մարդիկ», թիմակիցներ, համախոհների թիմ, որի ներկայացուցիչներին միավորում է արժեքային միասնական համակարգը, ապագայի հանդեպ նույն տեսլականը՝ կարող են լինել միայն այն երկրներում, որոնցում առկա են ընտրությունների ինստիտուտ, մրցակցային միջավայր, ծրագրային բանավեճեր:
Հայաստանի տիպի երկրներում «թիմ» հասկացությունը շատ պայմանական է ու նույնանում է կլանի հետ, որն արժեքային հատկանիշ, գաղափարական ընդհանրություն չունի: Թիմերն ունենում են ղեկավարներ, քաղաքական առաջնորդներ, կլանները՝ «նայողներ», «պապաներ», ովքեր քաղաքական, գաղափարական հետևորդներ չեն ունենում, ունենում են ենթականեր: Նրանց հավատարմության հատկանիշը ոչ թե արժեքային ընդհանրությունն է, այլ շեֆին ծառայելու մոլուցքը, իշխանությունում որևէ կարգավիճակով մնալու ցանկությունը: Դրա համար է Աբրահամյանը զարմանում, որ Վաչե Գաբրիելյանին համարում են Տիգրան Սարգսյանի «մարդ», որովհետև, եթե գործող փոխվարչապետն իսկապես լիներ Տիգրան Սարգսյանի թիմակիցը, ապա չէր կարող երկրորդ մարդը լինել մի կաբինետում, որը, ըստ էության, սրբագրում է նախկինում վարված քաղաքականությունը: Կամ էլ գործող վարչապետը պետք է հայտարարեր, որ վերանայում է իր նախկին հայտարարություններն ու վերադառնում այն ճշգրիտ քաղաքականությանը, որը վարել է Տիգրան Սարգսյանը:
Նման հայտարարություն չի հնչել, ըստ այդմ, Աբրահամյանի հայտարարությունը հիմքեր ունի: Իսկապես, Տիգրան Սարգսյանը, ինչպես ցանկացած մեկն այս երկրում, կայուն թիմ ունենալ չի կարող ու ամեն բան մեկ ժամում կարող է փոխվել, երբ պաշտոնյան կորցնում է կարգավիճակն ու հզորությունը: Նրա երբեմնի թիմակիցը կարող է աշխատանքի անցնել երեկվա ախոյանի մոտ ու նույնիսկ քննադատել իր նախկին շեֆին:
Մնում է երջանկանալ, որ գոնե կին ունես՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ