Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Խիղճը

Խիղճը
05.12.2014 | 12:00

Մի վաշխառու, կիզիչ արևից հոգնած, քայլում է չոր տափաստանով: Ճանապարհի եզրին, թփուտների մեջ, նկատում է ցնցոտիավոր մի երեխայի, որը նվաղած ու ցածրաձայն ջուր էր խնդրում: Վաշխառուն մտքում հաշվարկում է, որ եթե այս երեխային ջուր տա, ապա իր ունեցած ջրի պաշարն իրեն չի բավականացնի ամբողջ ճանապարհին, և արագ անցնում է: Որոշ ժամանակ անց տափաստանում դեգերող հեծյալ զինվորներ են մոտենում վաշխառուին ու ասում, որ թագավորի որդուն են փնտրում, և ով գտնի այդ տղային, մեկ պարկ ոսկի պարգև կստանա: Վաշխառուի սիրտն սկսում է արագ թրթռալ: Մեծ փութաջանությամբ՝ շրջվում է և գալիս հասնում այն թփուտին, ուր երեխան էր ընկած: Հապշտապ թփերի ճյուղերով ծածկում է տղային, որպեսզի ճանապարհով սլացող հեծյալները, ոչինչ չնկատելով, անցնեն: Այնուհետև իր պայուսակից հանում է ջուրը և խմեցնում տղային` ուրախությամբ ասելով.
-Խմի՛ր, խմի՛ր, ինչքան կարող ես. դու ինձ համար շատ թանկ ես, քանի որ թագավորի որդին ես:
Տղան խմում է ջուրը, ուշքի գալիս ու պատասխանում.
-Ես թագավորի որդին չեմ, այլ քո խիղճն եմ, ինչքան էլ ինձնից փախչես, ինչքան էլ ինձ անտեսես, մեկ է, ուր էլ գնաս ու պտտվես, վերջում ինձ մոտ ես գալու ու մեղքերիդ համար պատասխան ես տալու:
Այս ամենն ասելով` տղան, ինչպես հողմը, անհետանում է, իսկ այլայլված ու շփոթմունքի մատնված վաշխառուն հուսահատ գլուխն է բռնում.
-Ջուրս խմեց, կես արեց, ես ինչպե՞ս պիտի անցնեմ էս տափաստանը։


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ