Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մամեդյարովը ԵԱՀԿ-ում բողոքել է

Մամեդյարովը ԵԱՀԿ-ում բողոքել է
05.12.2014 | 12:51

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բազելում ԵԱՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե «Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում հիմնական գործոնն է, որ կարող է հանգեցնել իրավիճակի շիկացման»:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշելով, որ Սոչիի, ՈՒելսի և Փարիզի հանդիպումներում որոշակի առաջընթացի հույս էր հայտնվել և տեսանելի էին դարձել դրական պահեր, Մամեդյարովն ասել է. «Սակայն Հայաստանի Զինված ուժերի սադրիչ լայնածավալ զորավարժությունները Ադրբեջանի օկուպացված տարածքներում ի չիք դարձրին կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համանախագահների փորձերը»: «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ չի կարելի հենվել պատերազմի ժամանակ ձեռք բերված «ստատուս քվոյի» վրա: Մենք քանիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք անցնել խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը: Բայց և հակառակ կողմը պետք է պատրաստ լինի դրան»,- հայտարարել է Մամեդյարովը:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ