Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ պայմանագիրը

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ պայմանագիրը
05.12.2014 | 12:52

Խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ ՀՀԿ-ին միացան ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը: 6 խմբակցություններից միայն «Ժառանգությունը» դեմ արտահայտվեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ դաշինքին։ Որոշումն ընդունվեց 103 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
ԵԱՏՄ-ին դեմ արտահայտվեցին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը։ Չնայած ՀՅԴ-ի որոշմանը՝ քվեարկել կողմ, Աղվան Վարդանյանը ձեռնպահ մնաց։
Քվեարկությանը չմասնակցեցին ԲՀԿ խմբակցության շատ անդամներ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդհանրապես չէին եկել խորհրդարան, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Արայիկ Աղաբաբյանը չմասնակցեցին քվեարկությանը։

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ