Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը չի պատրաստվում մեկուսացնել Ռուսաստանին

ԱՄՆ-ը չի պատրաստվում մեկուսացնել Ռուսաստանին
05.12.2014 | 12:59

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում ոչ առճակատման ՌԴ-ի հետ, ոչ մեկուսացման. «ԱՄՆ-ը և այն երկրները, որոնք աջակցում են ՈՒկրաինայի գերիշխանությանը, չեն ձգտում առճակատման։ Մենք նման մտադրություն չունենք՝ մեկուսացնել Ռուսաստանին իր գործողությունների կապակցությամբ»,- հայտարարել է Քերին Բազելում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ ԱՄՆ-ը վստահ է, որ Ռուսաստանը «կարող է վերականգնել փոխհարաբերությունները և վերականգնել վստահությունն իր հանդեպ, եթե վերականգնի խաղաղությունը և միջոցներ ձեռնարկի՝ Մինսկի արձանագրությունները կատարելու, ՈՒկրաինայի արևելքում բռնության աջակցումը կանխելու, զենքը և գրոհայիններին դուրս բերելու համար»։ Նրա խոսքով՝ առճակատումը «ոչ մեկին օգուտ չի բերում»։ «Մեր պետությունները չափազանց շատ ընդհանուր գործեր ունեն, շատ ընդհանուր խնդիրներ։ Դա և ահաբեկչությունն է, և միջուկային ընդլայնումը, և համաճարակային հիվանդությունները, և կլիմայի փոփոխությունը»,- նշել է պետքարտուղարը։

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ