Բազելում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կարճատև հանդիպումից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերությունները կկարողանա կարգավորել, եթե հանդարտեցնի իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում, ուր այդ երկրի կառավարական ուժերը շարունակում են պայքար մղել ռուսամետ ուժերի դեմ։