«Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է երկու նոր քաղաք կառուցել, մեկը կառուցվելու է Ալյաթիի մոտակայքում, իսկ մյուսը՝ Շաբրան և Սիյազան քաղաքների մոտակայքում: Նոր քաղաքներից մեկը կրելու է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը: Նովրուզովը նշել է, որ երկար ժամանակ խոսվում է Հեյդար Ալիևի անունով քաղաք կառուցելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, այս պահին Նախիջևանում փախստականների համար կառուցված փոքրիկ քաղաքը կրում է Հեյդարաբադ անունը: